Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Կերատոկոնուսի բուժումը կրոսսլինկինգ (cross-linking) եղանակով

28 հոկտեմբերի 2014 | Կերատոկոնուս | Цитата

Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը հարաճուն բարակում և ընդունում է կոնի ձև: Հիմնականում կերատոկոնուսն արտահայտվում է զարգացող աստիգմատիզմով և կարճատեսությամբ պայմանավորված տեսողության վատացմամբ: Հիվանդները գանգատվում են անկոցների օպտիկական ուժի հաճախակի փոխելու անհրաժեշտությունից և կոնտակտային լինզաների անտանելիությունից:

Կրոսսլինկինգ եղանակը /անգլ. cross-linking – խաչվող կապեր/ բացահայտել է պրոֆեսոր Թեո Զայլերը: Էությունը կայանում է հատուկ լազերի միջողով եղջրենու ամրացման և կերատոկոնուսի կայունացման /առաջընթացի կանգնեցման/ մեջ:

2009թ–ից Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնում «Ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի» վարիչ Մալայան Ելենայի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ հնարավոր դարձավ կերատոկոնուսի բուժման նոր եղանակը՝ կրոսսլինկինգը: Մինչ այսօր բուժում ստացած հիվանդների թիվը հասնում է ավելի քան 860-ի, և դեպքերի մեծ մասում հաջողվել է ոչ միայն կանգնեցնել հիվանդության առաջընթացը, այլև բարելավել տեսողությունը:

Մեր Կենտրոնում Կերատոկոնուսի բուժումն իրականացվում է «մեկ օրվա» ռեժիմով: Միջամտության տևողությունն է մոտավորապես 1 ժամ: Կրոսսլինկինգի էությունը կայանում է հատուկ լազերի միջոցով եղջրենու ամրացման և կերատոկոնուսի կայունացման /առաջընթացի կանգնեցման/ մեջ: Բուժման արդյունքում եղջրաթաղանթը դառնում է ավելի ամուր և կարող է պահել իր ձևը՝ կանխելով կերատոկոնուսի հետագա առաջընթացը:

Բուժման այս եղանակն ունի ոչ ինվազիվ բնույթ, հիվանդն արագ ապաքինվում է: Բացի առաջին օրերն դիտվող ցավից և տհաճ զգացողություններից /մինչև էպիթելի վերականգնումը/ հիվանդները ոչ մի սահամանափակում չեն ունենում:

Կրոսսլինկինգ եղանակի կիրառումը թույլ է տալիս ամրացնել եղջրենու ստրոման, կայունացնել կերատոկոնուսի առաջընթացը, կանգնեցնել եղջրենու բարակումը, իսկ ամենակարևորը՝ կանխել եղջրենու փոխպատվաստման անհրաժեշտությունը:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting