Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա)

25 մայիսի 2015 | Կերատոպլաստիկա, Գլխավոր | Цитата

Եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կերատոպլաստիկան) միկրովիրաբուժական վիրահատություն է , որը հնարավորություն է տալիս լավացնել եղջերաթաղանթի տարբեր ախտաբանություններով հիվանդների տեսողության որակը:

Վիրահատության նպատակը եղջերաթաղանթի անատոմիական ձևն ու ֆունկցիան վերականգնելն է, ինչպես նաև բնածին կամ ձեռք բերովի արատները վերացնելը: Այսօր կերատոպլաստիկան համարվում է օրգանների փոխպատվաստման (տրանսպլանտացիա) վիրահատություններից ամենատարածվածը: Յուրաքանչյուր տարի աշխարհում իրականացվում է ավելի քան տաս հազար նմանատիպ վիրահատություն:

Եղջերաթաղանթի ախտաբանությամբ պայմանավորված տեսողության խանգարումը, որը կապված է նրա թափանցիկության և ձևի խանգարման հետ, կրում է անդարձելի բնույթ և չի շտկվում ստանդարտ օպտիկական միջոցներով (ակնոցներ, կոնտակտային լինզաներ): Նմանատիպ խնդիրների միակ լուծումը եղջերաթաղանթի փոխպատվաստումն է (կերատոպլաստիկան)՝ նրա վնասված հատվածի մասնակի կամ ամբողջական փոխարինմամբ:

Пересадка роговицы (кератопластика)

Եղջերաթաղանթն արյունատար անոթներ չպարունակող պարզ հյուսվածք է, ինչը նպաստում է դոնորական հատվածի գրեթե միշտ բարեհաջող սերտաճմանը: Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունից հետո նշանակվում է հակամանրէային բուժում, գլյուկոկորտիկոստերոիդների ներակումներ, որոնք կանխում են հնարավոր ինքնամերժման ռեակցիան:

Կարերն աչքի վրայից հեռացվում են վիրահատական միջամտությունից երկու ամիս անց որից հետո հիվանդին խորհուրդ է տրվում երկու տարի ժամկետում խուսափել հոգնեցուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Տարեկան տասնյակ հազարավոր հիվանդների եղջերաթաղանթ է փոխպատվաստվում, քանի որ տվյալ միջամտությունն ապահովում է չափազանց բարձր արդյունավետություն:

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից:

Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել կերատոպլաստիկա

Կերատոպլաստիկա անհրաժեշտ է իրականացնել եղջերաթաղանթի հետևյալ ախտաբանությունների դեպքում.

* կերատոկոնուս,

* եղջերաթաղանթի տարբեր ծագման լեյկոմաներ ( սպիտակ բծեր)՝ այրվածքային և դիստրոֆիկ,

* եղջերաթաղանթի բնածին և ձեռք բերովի դիստրոֆիաներ,

* եղջերաթաղանթի վնասվածքներից, վիրահատություններից և բորբոքումից հետո առաջացած սպիներ,

* եղջերաթաղանթի վնասվածքային դեֆեկտներ:

Հակացուցումներ

Միջամտությունը հակացուցված է եղջերաթաղանթի վրա անոթավորված լեյկոմայի առկայության դեպքում՝ հատկապես այրվածքային ծագման: Եղջերաթաղանթի փոխպատվաստում չի իրականացվում, եթե տրանսպլանտանտի ինքնամերժման ռիսկը բարձր է:

Ինչպե՞ս է տեղի ունենում վիրահատությունը

Пересадка роговицы (кератопластика)Վիրահատությունն իրականացվում է «մեկօրյա» ռեժիմով, անզգայացման մեթոդի ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով (տարիքը, եղջերաթանթի ախտաբանության տեսակը, հիվանդի ընդհանուր վիճակը և այլն), կարող է կիրառվել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացում:

Վիրահատության ժամանակ ակնագունդն անշարժացվում է, ապա վիրաբույժը որոշում է եղջերաթաղանթի հեռացման ենթակա հատվածի ճշտգրիտ չափը: Եղջերաթաղանթային լաթի ձևավորումից հետո ախտահարված հյուսվածքները հեռացվում են: Նրանց փոխարեն իմպլանտացվում է եղջերաթաղանթային տրանսպլանտատը, որի չափերը լիովին համապատասխանում են հեռացված լաթի չափերին:

Ըստ ցուցումների միաժամանակ կարող է իրականացվել նաև աչքի առաջային բացվածքի ռեկոնստրուկցիա (կատարակտայի հեռացում, ներակնային լինզայի տեղադրում կամ փոխում, ծիածանաթաղանթի պլաստիկա և այլն): Անհրաժեշտ բոլոր գործողությունների ավարտից հետո տրանսպլանտատը ֆիքսվում է հատուկ կարանյութով (թելի հաստությունը մարդկային մազից շատ անգամ բարակ է), վիրահատված աչքի վրա տեղադրվում է ամուր ճնշող վիրակապ, կարող են կիրառվել նաև հատուկ պաշտպանիչ կոնտակտային լինզաներ: Վիրահատության օրը հիվանդը տուն է վերադառնում:

Վերականգնումը կերատոպլաստիկայից հետո

Կերատոպլաստիկայից հետո վերականգնման շրջանը բավականին երկար է տևում և կազմում է 9-12 և ավելի ամիսներ՝աչքի եղջերաթաղանթի կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված: Կարերը հեռացվում են ոչ վաղ, քան վիրահատությունից 6 ամիս անց: Եղջերաթաղանթի հետվիրահատական բորբոքումից խուսափելու և տրանսպլանտատի ինքնամերժման ռիսկի նվազեցման նպատակով նշանակվում են գլյուկոկորտիկոիդներ և հակաբակտերիալ դեղեր՝ աչքի կաթիլների ձևով (վիրահատությունից հետո ամենաքիչը 2 ամիս ժամկետով ): Վերականգնման ամբողջ շրջանում խորհուրդ է տրվում աչքը հնարավորինս պաշտպանել մեխանիկական վնասվածքներից, խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85

Читать так же по темам:

Կերատոպլաստիկա
Գլխավոր
• Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներ• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Միակը Հայաստանում․ Տեսողության շտկում բացառիկ ամերիկյան «ALCON» ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերի միջոցով• Առաջին անգամ Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում Verion գերժամանակակից սարքավորումը՝ ներակնային, այդ թվում թորիկ ոսպնյակների հաշվարկի և վիրահատության պլանավորման համար• Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում• Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting