Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

25 հունիսի 2015 | Կերատոկոնուս, Գլխավոր | Цитата

Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանը Հայաստանում առաջին մասնագետներից էր, ով սկսեց լազերային վիրահատություններ կատարել կարճատեսությունը, հեռատեսությունը և աստիգմատիզմը վերացնելու համար: Մանրամասները՝ զրույցի ընթացքում:

- Հիվանդը եկավ, ախտորոշեցիք կերատոկոնուս, կխնդրեմ հիվանդին հասկանալի լեզվով նաև մեզ բացատրել, թե ինչ է կերատոկոնուսը:

- Կերատոկոնուսը բնածին խնդիր է. աչքի ամենաառաջին թաղանթը, որր կոչվում է եղջերաթաղանթ, թույլ է կառուցված, այսինքն կարծրությունն ապահովող կոլագեն նյութը պակաս է: Հիվանդությունը որպես օրենք սկսում է զարգանալ 15-16 տարեկանում: Սկսվում է առաջին հայացքից փոքր կարճատեսությունով կամ աստիգմատիզմով, ժամանակի ընթացքում խնդիրը խորանում է, ու բացահայտվում, որ հիվանդն ունի կերատոկոնուս. եղջերաթաղանթը շատ դանդաղ բարակում է կենտրոնական հատվածում, կոնաձև փքվում դուրս՝ կորցնելով անատոմիկ ճիշտ կառուցվածքը: Հիվանդությունը կանխելու համար կատարվում է ֆիզոպրոցեդուրա՝ կաթեցվում է նյութ, որը փոխարինում է կոլագենին, ինչն էլ կարծրացնում է բարակող հյուսվածքը: Գործողությունն ինքնին շատ ապահով է, քանի որ վիրահատություն չէ, և բացառվում է, որ այն վատ ընթացք ունենա: Լինում են եզակի դեպքեր, երբ չենք տեսնում այն արդյունքը, որը կարող էինք տեսնել, եթե ավելի շուտ դիմեին բժշկի: Նման դեպքում արվում է ողջ թաղանթի փոխպատվաստում: Խնդիրը տարածված է հայերի մեջ, դա հին ազգերին բնորոշ հիվանդություն է:

- Անդրադառնանք ուշացած դեպքերին: Մարդն ունի կարճատեսություն, պարբերաբար այն բարդանում է, հիմա՝ բժշկի՞ թերությունն է, որ չի նկատել կերատոկոնուսի առկայությունը:

- Կան այդպիսի դեպքեր էլ, բայց մինչև անձը չանցնի լայնածավալ ստուգում համապատասխան սարքավորումով, դժվար կլինի ախտորոշել: Իսկ մարզերում համապատասխան տեխնիկան բացակայում է: Ես կասեի՝ ավելի հաճախ հիվանդի կողմից հիվանդությունն անտեսելու խնդիր է, գումար չունենալու պատճառով կարող է ուշ դիմել:

- Խոսենք նաև կարճատեսության նոր կարգավորման մասին, որի միջոցով հիվանդն ազատվում է օպտիկական ակնոց կամ լինզաներ կրելուց: Արդյունքը երկարաժամկե՞տ է:

- Իհարկե կյանքում ընդմիշտ ոչինչ չկա: Եթե խոսքը կարճատեսության շտկման մասին է, ապա նախկին վիճակին վերադառնալը 99 տոկոս դեպքերում քիչ հավանական է: Բայց այժմ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներդրել ենք նոր լազերային վիրահատության սարք(ամերիկյան Alcon ընկերության Femto վայրկյանային լազեր), որով կարողանում ենք ապահով վիրահատել կարճատեսության բարդացած տեսակը:

Այն, ինչ բժշկությունը մերժում էր վիրահատել, այն է՝ բարձր կարճատեսություն, բարակ եղջերաթաղանթ, նոր սարքի միջոցով հնարավոր դարձավ:

-Ու՞մ չի թույլատրվում վիրահատվել:

- Սահմանափակում կա 18-ից ցածր տարիքի երեխաների դեպքում, քանի որ աճող տարիք է: Որպեսզի վիրահատության էֆեկտը լինի հնարավորինս երկար, մեկ տարվա ընթացքում կարճատեսությունը չպետք է պրոգրես ունենա: Նման դեպքերն ուղղակի շարունակում ենք հսկողության տակ պահել: Վիրահատությունը չի թույլատրվում նաև կերատոկոնուս հիվանդություն ունեցողին, իսկ կատարակտի դեպքում զգուշացնում ենք, որ վիրահատել կարող ենք, բայց արդյունքում հնարավոր է՝ տեսողությունը նախկին վիճակին վերադառնա:

- Հետվիրահատական ի՞նչ բարդություններ կարող են սպասվել հիվանդին:

- Անհամեստ կարող է հնչել, բայց ես առաջինն եմ Հայաստանում, որ այս վիրահատությունն արել եմ 2001 թվականից սկսած: Սա նշում եմ, որովհետև 5-րդ լազերային սարքն է, որը ես աշխատեցնում եմ ու վստահեցնում՝ այս պահի դրությամբ վիրահատության ընթացքում խնդիր ունենալը գրեթե բացառված է: Ինչ վերաբերում է հետագա բարդություններին, ապա չի բացառվում, որ վիրահատությունից հետո ռեգրեսիա լինի՝ աչքը նորից վերադառնա նույն վիճակին, ու երկրորդ վիրահատության կարիք լինի: Միշտ կարելի է երկրորդ անգամ շտկում անել:

-Ո՞րքան ժամանակ վիրահատված հիվանդը պետք է հեռու մնա տեխնիկայի հետ շփումից՝ համակարգչից, հեռուստացույցից, և այլն:

-Ունենք 3 տեսակի լազերային վիրահատություն, երեքն էլ լավ տեսողություն են ապահովում, բայց վերականգնողական փուլերը տարբեր են:

Առաջին լազերային սարքի միջոցով վիրահատելուց հետո 3 օր հիվանդը պիտի լինի տանը, 4-րդ օրը կարող է դուրս գալ: Իսկ հեռուստացույց դիտել, համակարգչով աշխատել չի կարող, որովհետև ունենում է բավական արտահայտված լուսավախություն, արցունքահոսություն, տեսողությունը մի քիչ տատանողականություն ունի վերականգնողական շրջանում. Դա տևում է առավելագույնը մեկ շաբաթ: Մյուս՝ երկրորդ ու երրորդ լազերային սարքի գործածության դեպքում արագ ապաքինվում են. աչքերը հաջորդ օրը բացում են, ցավ գրեթե չի լինում: Թե որ սարքն է ընտրվում վիրահատության համար, կախված է հիվանդի ախտորոշումից, բժշկի խորհրդից ու հիվանդի ցանկությունից:

-Կարճատեսության վերականգնման ընթացքում կոնկրետ ի՞նչ գործողություն է արվում:

-Կարճատեսությունը հեռանում է պարզ պատճառով՝ տաշվում է եղջերաթաղանթը: Էքսիմեր լազերը գոլորշացնում է եղջերաթաղանթը, վերջինս տափակում է՝ բերելով բեկող ուժի փոփոխության: Կարճատեսի մոտ աչքի բեկող ուժը կենտրոնական մասում է, դրա համար պատկերը ցանցաթաղանթից առաջ է ընկնում, ակնոցը դնում են, հավաքում է ցանցաթաղանթի վրա:

- Իսկ հեռատեսության դեպքում ի՞նչ է արվում:

- Տեղային կաթիլով անզգայացնում ենք, 10-12 րոպե աչքը չի զգում, ու վիրահատում ենք: Հեռատեսությունը մոտ 5 տարի առաջ աշխատում էինք չվիրահատել, քանի որ իրեն չէր արդարացնում, սակայն Lasik և Femto Lasik սարքերի կիրառումը այժմ մեծ փրկություն է հեռատեսների համար: Նրանց դեպքում էլ է տաշվում եղջերաթաղանթը, բայց ոչ թե կենտրոնը, այլ եզրերը: Աստիգմատիզմի դեպքում տաշվում է եղջերաթաղանթի միայն մեկ հատվածը:

-Եթե կերատոկոնուսը բարակ եղջերաթաղանթի պատճառով է առաջանում, մտավախություն չկա՞, որ կարող է կարճատեսությունը վերացնելու արդյունքում կերատոկոնուս առաջանա:

-Ըստ էության տեսականորեն հնարավոր է: Եղել են դեպքեր աշխարհում, երբ կարճատեսությունը վերացնելու արդյունքում առաջացել է նման խնդիր: Բայց հիմնականում կերատոկոնուսն առաջանում է, եթե մարդու օրգանիզմում այն զարգանալու միտում ունի, այսինքն գենետիկորեն կա:

-Շա՞տ են կարճատեսությունը վերացնելու խնդրով ձեզ դիմողները:

-Այո, բավական շատ են ու կարող եմ ասել, որ տարեցտարի շատանում են: Իհարկե դա նաև արված գործի որակի արդյունք է: Բացի այդ հասկացան, որ պետք չէ գնալ Մոսկվա, Փարիզ, ծախսել 5 անգամ ավելի գումար այն դեպքում, երբ արդյունավետությունը նույնն է: Սա կոսմետիկ վիրաբուժություն է. կարող է մարդը չվիրահատվել, ակնոց կրել, ու դրանից ոչ մի սպառնալիք չկա աչքին: Իսկ ցանկացած կոսմետիկ վիրահատությունը թանկ արժե, ոչ թե որ կոսմետիկ է, այլ սարքերն են շատ թանկարժեք: Մենք փորձել ենք այն գումարային տարբերակն ընտրել, երբ և՛ սարքերը կարողանանք պահել, և՛ միջին աշխատավարձ ստացող մարդը կարողանա վիրահատվել:

Առաջիկայում ամերիկացիների հետ նոր ծրագիր ենք սկսում ՝ տարիքային կարճատեսության և հեռատեսության շտկում 44 տարեկանից հետո, երբ մարդ սկսում է կրել կարդալու ակնոց: Տվյալ դեպքում վիրահատվողը առանց ակնոցի և՛լավ է տեսնելու հեռուն, և՛ լավ է կարդալու: Վիրահատությունն արվելու է մեկ աչքի վրա: Նման բան եզակի երկրներում է արվում, ու մեզ մոտ էլ հնարավոր է լինելու:

-Զրույցի վերջում կխնդրեի խորհուրդ տալ՝ ի՞նչ անել, որ կարճատեսություն չառաջանա:

-Եթե օրգանիզմում կա նախատրամադրվածություն զարգանալու, ոչինչ չենք կարող անել, որ չզարգանա, բայց այսօրվա երեխաների նստակյաց ապրելակերպը՝ համակարգչով և բջջայիններով խաղալը, բակում չխաղալը նպաստում են, որ կարճատեսությունը չարորակ

ընթացք ունենա, շատերի մոտ ի հայտ գա: Երեխան կես ժամ գրեց, կարդաց, մուլտ նայեց, անպայման պիտի հայացքը փոխի ուրիշ կողմ: Սպորտով զբաղվելը մեծ նշանակություն ունի, քանի որ արյան շրջանառությունը պիտի ակտիվ լինի: Ամենակարևորը նաև պրոֆիլակտիկ ստուգումներն են. դպրոցական տարիքից տարին 2 անգամ երեխան պարտադիր պիտի ստուգվի ակնաբույժի մոտ, եթե անգամ որևէ խնդիր չունի:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85

Читать так же по темам:

Կերատոկոնուս
• Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Կեռատոկոնուս• Հարցազրույց Ե. Ա. Մալայանի հետ՝ կերատոկոնուսի բուժում Cross-Լinking մեթոդով• Կերատոկոնուսի բուժումը կրոսսլինկինգ (cross-linking) եղանակով
Գլխավոր
• Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներ• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Միակը Հայաստանում․ Տեսողության շտկում բացառիկ ամերիկյան «ALCON» ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերի միջոցով• Առաջին անգամ Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում Verion գերժամանակակից սարքավորումը՝ ներակնային, այդ թվում թորիկ ոսպնյակների հաշվարկի և վիրահատության պլանավորման համար• Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում• Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա)
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting