Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում

20 հոկտեմբերի 2015 | Լազերային վիրաբուժություն | Цитата

Տեսողության տարբեր խանգարումների կորեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում:

Հայաստանում՝ ի դեմս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, ներդրվում և կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 12-ամյա փորձ: 2005թ.-ից ի վեր կենտրոնում իրագործվել է ավելի քան 8000 լազերային վիրահատություն /ՖՌԿ, LASIK/:

2010թ.-ին առաջինը Հայաստանում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Ախտորոշիչ և լազերային բուժման» բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանն է կատարել տեսողության լազերային շտկում՝ LASIK ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակով:

2014թ.-ի մարտից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրունում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները, հնարավոր է ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կերատոկոնուսի ժամանակ:

Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ, որոնք հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել բավական բարդ դեպքերում: FS200Wave Light /Femtosecond Laser/ Ֆեմտովարկյանային լազերը թույլ է տալիս ընդամենը վարկյանի ընթացքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածքաբանությամբ:

FS200Wave Light ֆեմտովարկյանային լազերը միացված է մեր կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ: FS200Wave Light Ֆեմտովարկյանային լազերի օգտագործման ժամանակ եղջրենու լաթի եզրերը ձևավորվում են սուր անկյան տակ:

Մեխանիկական ներգործության բացակայությունը Ֆեմտո-LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:



Tel: +374 10 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting