Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Ելենա Ալեքսանդրի Մալայան

02 դեկտեմբերի 2015 | Իմ մասին | Цитата

Ծննդյան թիվը
17.10.1974թ, ք. Երևան

Աշխատանքի վայրը
Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոն, «Նորագույն ախտորոշման և լազերային վիրաբուժության» բաժանմունքի վարիչ` Բժշկական գիտությունների թեկնածու:

Կրթություն
1991թ.-1998
թ. սովորել է Մխ. Հերացու անվան պետական Բժշկական համալսարանում բուժական գործ մասնագիտությամբ:

1998թ.-2001թ. - Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում կլինիկական օրդինատուրա' ակնաբուժություն մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձը
2001թվ.-ից Ս. Վ. Մալայանի Անվան ԱԿ վնասվածքաբանական և վիտրեո-ռետինալ բաժանմունքում՝ որպես ընդհանուր պրոֆիլի ակնաբույժ-միկրովիրաբույժ:

2005թ.-ի սեպտեմբերից տեղափոխվել է նույն կենտրոնի «Տեսողական օրգանի բորբոքային հիվանդություններ»-ի բաժանմունք:

2010թ.-ից «Նորագույն ախտորոշման և լազերային բուժման» բաժանմունքի վարիչն է:

2010թ. նոյեմբերին ընդունվել է Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի «Աչքի հիվանդություններ»-ի ամբիոնի ասպիրանտուրա:

Մասնագիտացման բնագավառ
Կատարակտայի մինի ինվազիվ միկրովիրաբուժություն-կատարակտայի էքստրակապսուլյար էքստրակցիա և ֆակոէմուլսիֆիկացիա՝ ներակնային ոսպնյակների տեղադրումով, թափանցող կերատոպլաստիկա:

2001թ.-ից առաջինը Հայաստանում ներդրել է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկումը /FRK/:

2008թ.-ից առաջին անգամ Հայաստանում իրագործվում է կատարակտայի վիրաբուժական բուժումից` կերատոպլաստիկայից հետո մնացորդային ռեֆրակցիայի լազերային շտկում:

2009թ.-ից երկրորդային կատարակտայի հիվանդությունների և ցանցենու կազմափոխումների լազերային բուժում:

2009թ.-ից իրագործում է կեռատոկոնուսի կոնսերվատիվ բուժում /Cross-linking/:

2011թ.-ից առաջին անգամ Հայստանում կիրառել է էքսիմեր լազերի /LASIK / միջոցով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկում:

2013թ.-ից կեռատոկոնուսի բուժում ինտրաստրոմալ օղակների միջոցով:

2013թ.-ից ռեֆրակցիայի շտկում ֆեմտովայրկյանային (FS 200, Femtosecond Laser) լազերի միջոցով:

Վերապատրաստումներ
2001թ.-ին Մոսկվայից և Գերմանիայից ժամանած մասնագետների կողմից տեղում վերապատրաստվել է' ստանալով «Excimer Laser in Corneal Surgery» սերտիֆիկատը
2003թ.-ին անցել է վերապատրաստում ակնաբուժական կենտրոնում /Լոս Անջելես, ԱՄՆ/ Ավաստինը «աչքի հիվանդություններ»-ի բուժման մեջ:

2006թ.-ին «Eye surgery and refractive eye surgery at the Department of Ophtalmology» Գրացի բժշկական համալսարանում /Ավստրիա/:

2008թ.-ին  ընկերությունում վերապատրաստվել է ակնաբուժության սարքավորումներ էքսիմերային ռեֆրակցիոն վիրաբուժության համար, էքսիմեր լազեր MEL 70:

2009թ.-ին Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում վերապատրաստվել է լազերկոագուլյացիա ցանցենու հիվանդությունների ժամանակ:

2013թ.-ին Մոսկվայի Հեմհոլցի անվան ինստիտուտում «Էքսիմեր» կլինիկայում վերապատրաստվել է աստիգմատիզմի և կարճատեսության շտկում և կեռատոկոնուսի դեպքում ինտրաստրոմալ օղակներով:


2013թ.-ին Մոսկվայի Հեմհոլցի անվան ինստիտուտում «Էքսիմեր» կլինիկայում վերապատրաստվել է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկում ֆենտովարկյանային լազերի միջոցով /Femtosecond laser/:

Սկսած 2002թ.-ից ամեն տարի մասնակցում է արտերկրում տեղի ունեցող այնպիսի պատվավոր կոնգրեսներին, կոնֆերանսներին, ինչպիսիք են ESCRS,ASCRS, «Белые ночи»/Սանկտ–Պետերբուրգ/ և այլն:

Գիտական փորձը
Տպագրություն` 8 գիտական հոդվածների հեղինակ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

2012թ.-ին արժանացել է գովեստագրի «Ակնաբուժության բնագավառում լազերային տեխնոլոգիաների ներդրման համար»:

2014թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ЗНАЧЕНИЕ КОМПЛЕКСА СОВРЕМЕННЫХ ДИАГНОСТИЧЕСКИХ ИССЛЕДОВАНИЙ, ОБЕСПЕЧИВАЮЩИХ БЕЗОПАСНОСТЬ КЕРАТОРЕФРАКЦИОННЫХ ХИРУРГИЧЕСКИХ ВМЕШАТЕЛЬСТВ ԹԵՄԱՅՈՎ



Tel: +374 10 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting