Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Ելենա Մալայան`բ. գ. թ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ

16 դեկտեմբերի 2015 | Իմ մասին | Цитата

Մեր զրուցակիցն է Մալայան ականբուժական տոհմը շարունակող չորրորդ սերնդի ներկայացուցիչ. Ս.Վ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ. գ. թ. Ելենա Մալայանը:

-Հարգելի՛ Ելենա Մալայան, խնդրում եմ ներկայացրեք Ձեր բաժինը, Ձեր բաժնում կատարվող ակնաբուժական վիրահատությունները:

-Ցանկանում եմ նշել, որ այս կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի աչքի վիրահատություններ: Որոշակի խոսեմ բաժնի գործունեության մասին: Մեր բաժնում կատարում ենք էքսիմեր-լազերային վիրաբուժություն, այսինքն՝ կարճատեսություն, հեռատեսություն և աստիգմատիզմ շտկելու նպատակով կերատոկոնուսի բուժում:Անձամբ ես կատարում եմ նաև կատարակտայի, կերատոպլաստիկաների վիրահատություններ:

-Դուք նշեցիք լազերային վիրաբուժության, կերատոկոնուսի բուժման մասին, առավել մանրամասն կնկարագրե՞ք գործընթացը:

-Լազերային վիրաբուժության մասին խոսելով՝ պետք է նշեմ, որ այն ունի երեք տեսակ: Վիրաբուժական բոլոր տեսակներն էլ իրականացվում են մեր կենտրոնում: Կերատոկոնուսը զարգացող հիվանդություն է, որը բնորոշ է հայ և մյուս հին ազգերին: Այն բավականին տարածված հիվանդություն է: Ինչ վերաբերում է կերատոկոնուսի բուժմանը, ապա նշեմ, որ այսօր գոյություն ունի քրոսլինքինգ գործողությունը, որն այդքան վիրահատություն չէ, որքան ֆիզիոպրոցեդուրա: Այն արդեն 9 տարի է կիրառվում է մեր կենտրոնում, որի միջոցով կանխվում է կերատոկոնուսի զարգացումը, ինչպես նաև կարող ենք արդեն խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից: Այս նոր մեթոդը հնարավորություն է տալիս բարձրացնել եղջրաթաղանթի մեխանիկական ամրությունը: Իսկ հատուկ մշակված լազերային ճառագայթումը թույլ է տալիս դանդաղեցնել, նաև դադարեցնել կերատոկոնուսի զարգացումը:

-Արդյո՞ք հնարավոր է այս հիվանդությունը կանխել վաղաժամ:

-Կարող եմ ասել, որ քրոսլինքինգի միջոցով հնարավոր է կանխել հիվանդության զարգացումն այն փուլում, որում հայտնաբերվել է: Քրոսլինքինքինգ գործողությունը իրենից բարդություններ չի ներկայացնում: Այն բավական անվտանգ ընթացակարգ է և կիրառվում է միայն հիվանդության սկզբնական փուլում: Այսօր արդեն շատ հիվանդներ օգտվում են այս մեթոդից: Տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները վկայում են այն մասին,որ կա տեսողության զգալի աճ 85 տոկոսի դեպքում:

-Իսկ ինչպիսի՞ սարքավորումներ են կիրառվում այս բաժնում:

-Բաժինը հագեցած է նորագույն սարքավորումներով թե՛ ախտորոշման (դիագնոստիկա), թե՛ վիրաբուժության տեսակետից: Այսպես, վերջերս ձեռք բերված ֆեմտո լազերային սարքը հնարավորություն տվեց ապահով և կանխատեսված վիրահատություններ կատարել: Այս նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ, որոնք հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել բավական բարդ դեպքերում: Ֆեմտոլազերը թույլ է տալիս վայրկյանների ընթադցքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածքաբանությամբ: Այս դեպքում խոսքը գնում է էքսիմեր-լազերի մասին:

-Բժշկուհի´, իսկ լազերային վիրահատությունների տևողությունը սովորաբար որքա՞ն է կազմում:

-Լազերային վիրահատությունները տևում են 10-12 րոպե՝ պայմանավորված վիրահատության տեսակով: Տեսակն էլ հաճախ ընտրում է հենց հիվանդը, նա է որոշում՝ իր համար որ տարբերակն է առավել շահավետ: Իհարկե, կան դեպքեր, երբ բժիշկն է ասում, թե ինչպիսի վիրահատություն պետք է կատարվի:

-Արդյո՞ք շատ են գրանցվում հետվիրահատական բարդություններ:

-Առանձնահատուկ բարդություններ չեն լինում: Եթե լինում էլ են, ապա հիմնականում շտկվող են:Իսկ շտկումը իրականացվում է անվճար: Բարդությունը կայանում է նրանում, որ հնարավոր է աչքը վերադառնա նույն վիճակին: Այդպիսիք, սակայն, եզակի դեպքեր են:

-Իսկ հնարավո՞ր է դա ևս շտկել՝ երկրորդ անգամ դիմելով վիրահատության:

-Այո, երկրորդ անգամ վիրահատելով, հնարավոր է շտկել խնդիրը: Այսինքն՝ թույլատրելի է երկու անգամ վիրահատել նույն հիվանդին: Իսկ մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո-LASIK-ի յուրահատկությունն է: Այսպիսով զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և քիչ հավանական են դառնում հետվիրահատական բարդությունները:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting