Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը գտնվում է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում

21 մարտի 2016 | | Цитата

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը գտնվում է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում: Այս համադրությունը հնարավորություն է տալիս այցելուներին անմիջապես մեկ վայրում, նախքան ակնոց գնելը, հետազոտվել կենտրոնում առկա նորագույն սարքավորումների օգնությամբ, կատարել փորձառու և բարձրակարգ մասնագետների խորհրդատվություն, ում կողմից հստակ կախտորոշվի ձեր տեսողության անկման պատճառը, կկատարվի անհատական ակնոցային շտկում և կառաջարկվի ամենաարդյունավետ լուծումը, որից հետո միայն «ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահի արհեստավարժ անձնակազմի կողմից կառաջարկվեն ձեզ համապատասխան ակնոցի շրջանակներ և տեղում կպատրաստվեն ակնոցներ:

Ակնոցների ճիշտ ընտրությունը հստակ տեսողության երաշխիքն է:

Կարևոր է հիշել, որ պատահական խանութներից առանց մասնագետների խորհրդատվության և տեսողության սրության ստուգման ակնոց ձեռք բերելը կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլ նաև վնասել ձեր տեսողությանը:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում դուք կարող եք գտնել որակյալ և հավաստագրված ակնոցների լայն տեսականի կանանց, տղամարդկանց և երեխաների համար:

Մենք երաշխավորում ենք մեր տեսականու բարձր որակը և աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը առանձնանում է իր եզակիությամբ Հայաստանում՝ այն հագեցված է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, առանձնանում է ակնոցային ոսպնյակների մշակման և տեղադրման առանձնահատկություններով և նմանը չունեցող շրջանակների մեծ տեսականիով:

Հետևյալ սարքավորումները միակն են հանրապետությունում՝ Auto lens edger LE-600 ( ոսպնյակների ավտոմատ կերպով մշակման և պատրաստման սարք, որը թույլ է տալիս 5 րոպեում պատրաստել ցանկացած տիպի ակնոցային ոսպնյակներ), Ultrasonic cleaner CP-17A (ակնոցային շրջանակաների ուլտրաձայնային մաքրման համար նախատեսված սարք), Lens tinting machine CT51001-3 ( ակնոցային ոսպնյակներին ցանկացած գույներին երանգ տալու համար), որոնք անհրաժեշտ են ցանկացած բարդության ակնոցային ոսպնյակների մշակման, տարբեր կառուցվածքի շրջանակների մեջ նրանց տեղադրման, ակնոցային ոսպնյակների ներկրման և ակնոցաին շրջանակների ուլտրաձայնային մաքրման համար:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը հանդիսանում է գերմանական " RODENSTOCK " ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը հայտնի է ողջ աշխարհում որպես բարձրորակ շրջանակներ և ոսպնյակներ արտադրող:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը, ունի նաև լայն տեսականի հետևյալ բրենդներից՝ Bogner, Claudia Schiffer, Jil Sander, Mercedes Benz, Porsche Design, Rocco, Rodenstock:

Բացման օրվանից մարդիկ մեզ վստահում են իրենց ամենաարժեքավորը՝ տեսողությունը:

Բացահայտե՛ք կատարյալ տեսողության և գերազանց տեսքի տունը՝ «ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» և գնահատեք բարձրակարգ սպասարկումը:

Ակնոցային ոսպնյակների մշակում և դեղադրում

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը առաջարկում է Ձեզ արագ և որակյալ սպասարկում:

Տարբեր հատկանիշներով և բնութագրերով ակնոցային ոսպնյակների ցանկը շատ մեծ է:

Տալով ձեր նախապատվությունը "RODENSTOCK" ապրանքանիշին դուք ընտրում եք որակ, հուսալիություն և ավանդույթներին հավատարիմ արտադրանք:

Վարպետության բարձրագույն մակարդակը, ոսպնյակների ճշգրիտ մշակումը, բարձրորակ նյութերը և նորարարական պատման մեթոդները երաշխիք են վստահելու մեր ապրանքատեսականուն:

Ինչպես դուք, այնպես էլ ձեր տեսողությունը անհատական է: "RODENSTOCK" ապրանքանիշը առաջարկում է ակնոցային ոսպյակների լայն տեսականի, որոնք կբավարարեն ձեր տարատեսակ պահանջները:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահի բարձրակարգ մասնագետը կօգնի ձեզ ճիշտ կողմնորոշվել ակնոցային ոսպնյակների ընտրության մեջ, որը կբավարարի ձեր բոլոր պահանջները: Ցանկացած ընտրության դեպքում մենք երաշխավորում ենք "RODENSTOCK" ապրանքատեսակի 100% որակ:

Անհատական ակնոցային ոսպնյակների պատվերի դեպքում մենք անպայման խորհրդակցում ենք Գերմանիայի մեր գործընկերների հետ ձեր տեսողական պրոֆիլի հիման վրա ոսպնյակների պատրաստման համար, որոնք գերազանց կերպով հարմարված կլինեն ձեր կենսաոճին: Այդ պատճառով պահանջվում է ժամանակ ոսպնյակների առաքման համար Գերմանիայից:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում առաջարկվում են նաև ֆոտոխրոմ ակնոցային ոսպնյակներ:

Ձեր ցանկությամբ ցանկացած ակնոցային ոսպնյակներ, ինչպես նաև օպտիկական, կարող են ներկրվել ձեր ընտրած գույնով:

Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կանանց տոների առթիվ ,,Լուք օպտիկ,, խանութ սրահում գործում է 20% զեղջ՝ կանացի շրջանակների համար:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85

Читать так же по темам:

  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting