Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

FEMTO LASIK Ռեֆրակցիոն Միջամտության Արդյունավետությունը ըստ Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի Ռեֆրակցիոն Վիրաբուժության Բաժանմունքի

 

Ժամանակակից ռեֆրակտիվ վիրաբուժության արագընթաց զարգացումն ու նորանոր տեխնիկաների կիրառումը հնարավորություն է ընձեռում ստանալ ռեֆրակցիոն միջամտություն անցած հիվանդների տեսողության սրության ավելի լավ արդյունքներ և հետվիրահատական մնացորդային աստիգմատիզմի, ինչպես նաև բարդությունների առաջացման ցածր ցուցանիշներ: Նմանատիպ տեխնոլոգիաների հասանելիությունը Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի Ռեֆրակցիոն Վիրաբուժության Բաժանմունքում հնարավորություն է ստեղծում ապահովելու միջազգային ընդունելության արժանացած միջամտությունների իրականացում' դրանց շարունակական բարելավմամբ:

Ներկայումս կորնեալ և ռեֆրակտիվ վիրաբուժության մեջ կիրառվող Femto-վայրկյանային լազերային տեխնոլոգիան ունի հետևյալ առավելությունները. լաթի ձևավորման մեխանիկական ներգործության բացակայություն, ֆիզիոլոգիական կտրվածք, լաթի ոտիկի և տրամագծի փոփոխման հնարավորություն, լաթի ձևավորման ճշգրտություն և կանխատեսելիություն, բարակ եղջրենու դեպքում կիրառման հնարավորություն, չոր աչքի ախտանիշի թույլ արտահայտվածություն, տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում, տեսողության բարձր որակ, բուժման արդյունքների կայունություն, միկրոկերատոմի կիրառման բարդությունների շտկման հնարավորություն:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ռեֆրակցիոն վիրաբուժության բաժանմունքում, որտեղ 2014թ.-ից ի վեր ներդրվել և գործում է FS-200 WaveLight Femto-վայրկյանային լազերային տեխնոլոգիան (WaveLightFS 200 LaserSystem, AlconLaboratories, Inc.) իրականացվել է FEMTO LASIK ռեֆրակցիոն միջամտության արդյունավետության գնահատում, որի արդյունքները հետեւյալն են'

• FEMTO LASIK ռեֆրակցիոն միջամտություն անցած հիվանդների մոտ 60%-ը ունեցել է ռեֆրակցիայի «բարձր» աստիճան
• Հիվանդների ռեֆրակցիայի միջին ցուցանիշը կազմել է ±5.6D
• Հիվանդներից մոտ 95% -ի մոտ առկա է եղել նաև աստիգմատիզմ՝ (±)2.2D միջին ցուցանիշով
• Հետվիրահատական 1-ին ամսում տեսողության սրության միջին ցուցանիշները կազմել է 0.9

Այսպիսով, գրանցված արդյունքները փաստում են և հաստատում ժամանակակից գրականության տվյալները, ոստ որոնց FEMTO LASIK ռեֆրակցիոն միջամտության դերը և արդյունքները անգնահատելի են բարձր ռեֆրակցիայի աստիճանի և աստիգմատիզմի համակցմամբ դեպքերի շտկման հարցում:

 



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting