Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Ակնաբույժների Ասոցիացիան և Ալկոն Ֆարմասյութիքալս Հայաստանյան ներկայացչության հետ համատեղ սույն թվականի հունիսի 22-ին ք. Երևանում կազմակերպում է համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով, որը կանցկացվի “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում ժամը 15:00-ին:

Մասնակիցների շարքումմեր հայաստանյան մասնագետների հետ նաև ելութ կունենան մասնագետներ Ուկրաինայից: Մուտքն անվճար է: Նախնական գրանցումը պարտադիր է, որը կլինի նույն օրը 14:45 նույն վայրում:


Ժամ Զեկուցող Ելույթներ
14:30 Բոլոր մասնակիցներ Գրանցում
14:45 Բոլոր մասնակիցներ Նախնական թեստավորում
15:00 Բ.Գ.Դ. , Մխ. Հերացու անվ. ԵՊԲՀ “աչքի հիվանդությունների” ամբիոնի վարիչ, պրոֆեսոր՝ Մալայան Ա. Ողջույնի խոսք
15:15 Բ.Գ.Դ., Խարկովի հետդիպլոմային ակադեմիայի
ակնաբուժության ամբիոնիամբիոնի պրոֆեսոր` Նեդզվեդզկայա Օ.
Ռեֆրակցիոն մոտեցումը և նրա անընդհատությունը
ակնաբուժական պացիենտների հետ տարվող աշխատանքներում
15:45

Բժիշկ-ակնաբույժ, Alcon Vision Care մասնագիտական աջակցման մենեջեր` Կորչև Դ.

Ամետրոպիյաների շտկման ժամանակակից եղանակները
16:15

Բ.Գ.Թ., Լուգանսկի ՊԲՀ-ի ակնաբուժության ամբիոնի դոցենտ, Բարձր կատեգորիայի մանակական ակնաբույժ`
Լուպիր Ս.

Մանկական հասակում կարճատեության շտկում
16:45 Բոլոր մասնակիցներ Սուրճի ընդմիջում
17:00

Բ.Գ.Թ., ԵՊԲՀ “աչքի հիվանդությունների” ամբիոնի դասախոս, Ս.Վ.Մալայանի անվ.Ա.Կ-ի Ախտորոշման և լազերայի բուժման բաժանմունքի վարիչ`
Մալայան Ե.

Ռեֆրակցիայի անոմալիաների` էկսիմեր-լազերային շտկում, ֆեմտովայրկյանային լազեր
17:30 Բ.Գ.Թ., Մխ. Հերացու անվ.ԵՊԲՀ “աչքի հիվանդությունների” ամբիոնի դոցենտ, Ս.Վ.Մալայանի անվ.Ա.Կ-ի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ՝ Ոսկանյան Լ. Թորիկ և մուլտիֆոկալ ներակնային ոսպնյակների կիրառման մեր փորձը
18:00

Ս.Վ.Մալայանի անվ.Ա.Կ-ի բժիշկ-ակնաբույժ ԵՊԲՀ “աչքի հիվանդությունների” ամբիոնի դասախոս՝
Վանյան Լուսինե

Կատարակտալ վիրաբուժության ռեֆրակցիոն մոտեցում
18:30 Բոլոր մասնակիցներ Ընդհանուր քննարկում
18:45 Բոլոր մասնակիցներ Վերջնական թեստավորում
19:00 Բոլոր մասնակիցներ Ֆուրշետ


Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting