Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով

26 հունիսի 2017 | | Цитата
 

Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայովՀայաստանի ակնաբույժների ասոցիացիայի և «Ալկոն Ֆարմասյութիքըլս» ՍՊԸ Հայաստանյան Ներկայացչության հետ համատեղ հունիսի 22-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները» թեմայով համաժողով, որին ներկա էին նաև Ուկրաինայից ժամանած բժիշկներ:

Հրավիրված մասնագետները ներկայացրեցին աշխատանքային պրակտիկայում կիրառվող վերջին նորարարությունները: Զեկույցներ հնչեցին «էքսիմեր-լազերային շտկում», «ֆեմտովայրկյանային լազեր», «Թորիկ և մուլտիֆոկալ ն/ա ոսպնյակների կիրառման մեր փորձը» եւ այլ թեմաներով:

Նախքան զեկույցների ներկայացումը համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը.

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան«Հարգելի գործընկերներ, ուրախ ենք այսօր տեսնել ձեզ կոնֆերանսին, որը հերթական անգամ կազամկերպել է «Ալկոն Ֆարմասյութիքըլս» ընկերությունը: Այս տարի լրանում է «Ալկոն»-ի հիմնադրման  70 տարին եւ Հայաստանյան Ներկայացուցչության բացման 10 տարին: Շնորհակալ ենք Ալկոնին աջակցության համար»:

Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Ա. Մալայանն, անդրադառնալով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ձեռբերումներին, նշեց.

«Բավականին մեծ տեղաշարժեր կան եւ՛ գիտահետազոտական, եւ՛ գործնական կյանքում: Կարևորում եմ երիտասարդ մասնագետների ուսուցումն ու նորագույն մեթոդների կիրառումն ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական ոլորտում»,- ասաց բժիշկն`  ընդգծելով, որ հատկապես երիտասարդ կադրերի մեջ կան առանձնահատուկ բժիշկներ, ովքեր մեծ ձգտում ունեն դեպի գիտությունն ու կրթությունը. «Նման միջոցառումները կազմակերպում ենք հատկապես երիտասարդների համար, քանի որ ուսուցողական տեսակետից մեծագույն նշանակություն ունեն»,-ասաց նա:

Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայովՄասնակիցներից Ս.Վ. Մալայանի անվան ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ակնաբույժ Լուսինե Վանյանը խոսեց կատարակտի վիրաբուժական գործընթացի ժամանակ ներակնային տորիկ լինզաների միջոցով տեսողության շտկման մասին.

«Համաժողովին ներկայացվեցին ակնաբուժության մեջ կիրառվող բոլոր ժամանակակից մեթոդները, լազերային շտկման տարատեսակները, եւ վիրահատական բուժման ընթացքում աստիգմատիզմի ու պրեսբիոպիայի (տարիքային հեռատեսություն) շտկման եղանակները: Իմ կողմից ներկայացված թեման վերաբերում էր կատարակտի վիրաբուժական բուժման ընթացքում ներակնային տորիկ լինզաների միջոցով տեսողության շտկմանը: Նախկինում նման ոսպնյակներ չեն արտադրվել: Ներկայումս կիրառվում են ոսպնյակներ, որոնք ունեն կապույտ եւ ուլտրամանուշակագույն լույսից պաշտպանիչ ֆիլտրեր: Դրանք ամբողջ աշխարհում ակնաբուժության մեջ կիրառվող ոսպնյակների շարքում լավագույնն են համարվում, քանի որ աստիգմատիզմը շտկող բաղադրիչ ունեն: Հարկ եմ համարում նշել, որ եթե ակնոցի սխալ ընտրված ապակին հնարավոր է փոխել, ապա ոսպնյակը դրվում է աչքի մեջ, և սխալվելու արդյունքում այն շտկելը պրակտիկորեն դառնում է անհնար, իսկ հիվանդը շարունակում է բողոքել վատ տեսողությունից, ավելորդ ստվերների առկայությունից:

Ս.Վ. Մալայանի անվան ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ակնաբույժ Լուսինե Վանյան Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով

Բարեբախտաբար մեր կենտրոնում ոսպնյակները ճիշտ տեղադրելու համար կան բոլոր տեխնիկական հնարավորությունները: Կենտրոնը համալրված է և՛ բարձր որակավորում ունեցող մասնագետներով, և՛ գերժամանակակից տեխնիկայով»:

ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ Լիլիթ Ոսկանյան«Թորիկ և մուլտիֆոկալ ն/ա ոսպնյակների կիրառման մեր փորձը» զեկույցի շրջանակում Մխ. Հերացու անվ. ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ Լիլիթ Ոսկանյանն ասաց.

«Նախկինում ոչ բոլոր դեպքերում էինք կատարակտի բուժման գործընթացում դիմում վիրահատական մեթոդի, սակայն այսօր խնդիրը կարող ենք համարել լուծված: Այսօր նաև շտկելի են հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ կամ տարիքային տեսողության խնդիրներ ունեցող պացիենտների համար բոլոր խնդիրները:

Վիրահատությունից հետո մարդը վերականգնում է տեսողությունը, եւ այսուհետ ակնոց կրելու անհրաժեշտություն չի ունենում: Թորիկ լինզայի միջոցով շտկվում է աստիգմատիզմը, շտկվում է այն թերությունը, որն ունեցել էր պացիենտն ամբողջ կյանքի ընթացքում՝ նախքան վիրահատությունը: Եթե հիվանդը 40-նն անց է, ապա վիրահատությունը պարտադիր է:

Հետվիրահատական շրջանն ընթանում է նույն կերպ, ինչպես ցանկացած վիրահատության ժամանակ, թեև լրացուցիչ որոշ սահմանափակումներ կան (օրինակ. ավելորդ բորբոքումներից խուսափելու համար տաս օրվա ընթացքում սահմանափակվում են շարժումները, աչքի լվացումները):

Լուգանսկի ՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բարձրակարգ մանկական ակնաբույժ, բ.գ.թ. Ս. ԼուպիրԼուգանսկի ՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բարձրակարգ մանկական ակնաբույժ,բ.գ.թ. Ս. Լուպիրը, խոսելով մանկական հասակում կարճատեության շտկման մասին, նշեց.

«Իմ զեկույցում անդրադարձել եմ հատկապես դպրոցական տարիքի երեխաների մոտ տեսողական խնդիրներին ու դրանց շտկմանը: Շտկումը - դա որևէ դեֆեկտի ուղղումն ու վերականգնում է: Համեմատական անցկացվեց ակնոցների ու լինզաների միջև: Երբեք պետք չէ վախենալ երեխաների համար լինզաներ գնել, քանի որ դա ակնոցից առավել արդյունավետ է: Ակնոցի պարագայում մենք նայում ենք ոչ թե ակնոցով, այլ ակնոցի մեջ, իսկ լինզաների դեպքում ձեռբազատվում ենք նման խնդրից: Գոյություն ունեն լինզաներ, որոնք կարելի է կրել ամիսներով: Այն խոսակցությունները, որ լինզաները վնասակար են, չունեն հիմնավորում», - ասաց մասնագետը:

Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով

Սկզբնաղբյուր. med-practic.com



Tel: +374 10 35 49 81, +374 10 35 92 85

Читать так же по темам:

  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting