Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներ

21 հոկտեմբերի 2017 | Լազերային վիրաբուժություն | Цитата
 

Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն այսօր օր օրի կատաելագործվում են եւ նոր մարտահրավեր նետում առողջապահական համակարգին: Ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումներով եւ վիրաբուժական նորագուն մեթոդներով անմասն չի մնում նաեւ հայաստանյան ակնաբուժության առաջատար' Ս.Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնը:

Այստեղ ավել քան 10 տարի իրականացվում են լազերային տարբեր վիրահատություններ: 2010 թ-ին առաջինն այս կենտրոնում ախտորոշիչ եւ լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի անմիջական մասնակցությամբ ներդրվեց տեսողության շտկման՝ լեյսիկ վիրաբուժության համեմատաբար նոր եղանակը:

Արդեն 2014թ-ին պացիենտներն հասանելի դարձավ տեսողության լազերային շտկման բոլորովին նոր ֆեմտո լեյզիկ եղանակը, որն իրականացվում է այն հիվանդների շրջանում, ովքեր ունեն բարակ եղջրենի եւ բարդ ռեֆրակցա: Նորագույն վիրաբուժության այս եղանակն ունի մի շարք առավելություններ եւ հնարավորություն ե տալիս միջամտություն իրականացնել բավական բարդ դեպքերում: Ֆեմտովայրկյանային լազերի օգնությամբ ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում հնարավոր է դառնում ձեւել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով կենտրոնի տեղակայմամբ եւ հյուսվածքաբանությամբ: Ֆեմտո լազերը միացված է կենտրոնում առկա էքսիմեր լազերի հետ որպես միասնական համակարգ: Ֆեմտո լեյզիկի բացառիկ յուրահատկութունը մեխանիկական ներգործության բացակայության մեջ է, ինչի շնորհիվ զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը եւ հետվիրահատական բարդությունների հավանականությունը:

Մարդկանց լիարժեք տեսողություն պարգևելու այս առաքելությանն է միտված կենտրոնի տասնամյակների գործունեությունը: Աշխարհում կիրառվող այս նորագույն եղանակներով հնարավոր է շտկել ցանացած տեսակի օպտիկական շեղում:

Այսօր կարեւորելով լազերային վիրաբուժության դերը, ակնաբույժ Ելենա Մալայանը հպարտությամբ է նշում, որ այսօր իրենք ի զորու են շտկել այնպիսի մի ակնաբուժական խնդիրներ ինչպիսիք են կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը:

Ակնաբուժության ոլորտում չկա որեւէ տեսակի վիրահատություն կամ բուժման մեթոդ, որ հնարավոր չլինի իրականացնել Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում:Այս առումով, մենք՝ հայ ակնաբույժներս հպարտ ենք, ասում է Ելենա Մալայանն ու հավելում, եթե շուրջ 3 տասնյակ տարի առաջ հանդիպում էին դեպքեր, երբ հիվանդին ոչնչով չէին կարողանում օգնել, ապա այսօր միտումն այլ է: Մալայան կենտրոնում կարելի է վիրահատական միջամտությամբ լուծել տեսողության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները:

Ցանակացած քրոնիկ հիվանդություններից, ինչպիսիք են՝ կերատոկոնուսը, գլաուկոման ցանցաղաթանթի հիվանդությունները, պահանջում են դինամիկ հսկողություն եւ ըստ հիվանդության զարգացման փուլի՝ համապատասխան բուժում:

2009թ-ից Ս.Վ. Մալայանի անվ.ակնաբուժական կենտրոնի ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքում կատարվում է կերատոկոնուսի բուժման եղանակը՝ քրոսլինքինգի մեթոդով: Իսկ արդեն 2015թ-ից կերարինգ վիրահատությունը, որն ազատում է հիվանդություն ունեցող հիվանդներին կոնտակտային ոսպնյակներ եւ ակնոցներ կրելուց:

Էքսիմեր լազերային վիրահատությունների արդյունավետությունը ըստ ակնաբույժի երաշխավորված է 90-95 տոկոսով: Հետվիրահատական շրջանում, երբեմն առաջացած խնդիրները արագ շտկվում են:

Ս,Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի վարիչ, Ելենա Մալայանը աշխատանքային գործունեության 17 տարիների ընթացքում մարդկանց նոր կյանք է պարգեւել վերադարձնելով ամենաթանկը՝ աչքի լույսը : Նրա մոտեցմամբ, բժիշկը ցանկացած պացիենտի նկատմամբ պետք է լինի անշուշտ հոգատար ու սրտացավ, այս գործոններն էլ համարում է իր մասնագիտության ամենամեծ նվաճումն ու առաքելությունը



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting