Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Կատարակտի վիրահատություն ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով

27 հոկտեմբերի 2014 | Կատարախտ | Цитата

Լիարժեք տեսողության առկայության համար անհրաժեշտ պայմաններից մեկը թափանցիկ ոսպնյակի առկայությունն է:

Ոսպնյակը կյանքի ընթացքում կարող է պղտորվել տարբեր պատճառներով՝ տարիք, աչքի խոռոչի բորբոքում, ճառագայթում, աչքի վնասվածք և այլն, որն էլ իրենից ներկայացնում է կատարակտ հիվանդությունը:

Կատարակտի բուժման հիմնական, ռադիկալ մեթոդը վիրահատական միջամտությամբ պղտորված ոսպնյակի հեռացումն է և փոխարինումը արհեստական ներակնային ոսպնյակներով (լինզաներով): Կան կատարակտի վիրահատման մի քանի եղանակներ, որոնցից նորագույնն է համարվում կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան Ֆակոէմուլսիֆիկացիան ուլտրաձայնային վիրահատություն է՝ շատ փոքր կտրվածքով ոսպնյակի հեռացմամբ և ներակնային արհեստական ոսպնյակի տեղադրմամբ:

Հայաստանում առաջին անգամ կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը ՀՀ ԱՆ Հանրապետական ակնաբուժական կենտրոնում, (այժմ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն) 1986 թվականին:

Այժմ այն համարվում է ամենաանվտանգ, արագատև՝ 5-10ր, հետվիրահատական նվազագույն բարդություններով ուղեկցվող վիրահատություններից մեկը: Այս մեթոդի առավելությունը համեմատած հին ՝ մեծ կտրվածքով կատարվող մեթոդի հետ, կայանում է նրանում, որ կար չի դրվում, ուստի կարային աստիգմատիզմ չի առաջանում և տեսողությունը լինում է լիարժեք հաջորդ օրվանից: Հետվիրահատական շրջանում հիվանդները սովորաբար կաթեցնում են 3-4 շաբաթ տևողությամբ կաթիլներ և վարում ակտիվ կենսակերպ առանց սահմանափակումների:
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերջին երեք տարվա ընթացքում ներդրվել է կատարակտի ֆակաէմուլսիֆիկացիան իրականացնող լավագույն տեխնիկական սարքավորումներ (Infiniti Alcon) և ներակնային ոսպնյակներ:



Tel: +374 10 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting