Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Սեփական ուժերին վստահելն ու հաստատակամությամբ առաջ ընթանալը ներդաշնակության որոնման ճանապարհին էական խթան կարող են դառնալ

24 հոկտեմբերի 2017 | Իմ մասին | Цитата
 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Նորագույն ախտորոշման և
լազերային բուժման» բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու
Ելենա Մալայանը Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում բացառիկ ներդրում ունեցող Մալայանների ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչն է, ով պատվով կրում է կոչումով բժիշկ լինելու տիտղոսը: Հայ բժշկագիտության' հատկ ապես ակնաբուժության զարգացման գործում Մալայանների տոհմի ավանդույթները երիտասարդ Մալայանի ձեռքերում նոր շունչ ու հոգի են ստանում: Անընդհատ պահելով ընտանեկան ավանդույթների ձևավորման ու շարունակման ընթացքը' Ելենա Մալայան բժշկի աշխատանքային գործունեությունը խարսխվում է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության ու նվիրվածության բացառիկ զգացողությանը: Ելենա Մալայանը 1997-1997 թթ. սովորել է ԵՊԲՀ-ի ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետում, 1998-2001 թթ. ՙԱչքի հիվանդություններ՚ ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա, իսկ 2010 թավականին՝ ասպիրանտուրա: Մասնագիտական գործունեության առաջին իսկ տարիներից մեծ ներդրում է ունեցել Հայաստանում աչքի հիվանդությունների լազերային շտկման բնագավառում: Մասնակցել է միջազգային բազմաթիվ վերապատրաստումների և գիտաժողովների: Գիտական վեց հոդվածների և մեթոդական մեկ ձեռնարկի հեղինակ է:

Ավանդականի ու ժամանակակիցի խաչմերուկում Ելենա Մալայանն է' բժշկի իր ուրույն դիմանկարով:

- Անցյալ, ներկա, ապագա... Մարդկային յուրաքանչյուր էություն այս երեք փուլերի համախումբն է: Անցյալի, ներկայի և ապագայի Ելենա Մալայանի էության պատկերը ստեղծելիս ինչպիսինն է այն գծագրվում Ձեզ համար:
- Յուրաքանյուր մարդ ծնվում է իր ուրույն բնույթով, որն անցյալի, ներկայի ու ապագայի հարափոխման մեջ, ըստ իս, գրեթե չի փոխվում: ժամանակն ու կենսափորձը, իհարկե, օգնում են մարդուն որոշակի վերլուծություններ ու եզրահանգումներ կատարել, շտկել թերություններն ու բացթողումները, սակայն բնավորության առանցքային գծերը մնում են անփոփոխ: Եթե փորձեմ գծագրել ու պատկերացնել անցյալի, ներկայի ու ապագայի Ելենային, ապա պետք է ասեմ, որ իմ էությամբ կյանքի գրեթե բոլոր շրջափուլերում նույն եմ եղել ու կամ. պատկերացումները, իհարկե, փոխվել են, բայց սկզբունքները` ոչ: Բնավորությամբ համբերատար եմ, սիրում եմ իմ մասնագիտությունը և ձգտում եմ անել առավելագույնը:

- Մասնագիտության ներքին շարժն ունի գագաթ: Կետ, որտեղ անհատն ու մասնագիտւթյունը նույնանում են: Ինչ ռիթմ ունի Ձեզ համար ակնաբուժությունը և արդյոք այն որոշ չափով նույնական է Ձեր էությանը:
- Որպես մասնագիտություն` բժշկությունը կամային հատկանիշների բացառիկ դրսևորումներ է պահանջում: Բժշկի բնավորության առանցքային գծերից պետք է լինեն համբերատարությունն ու զսպվածությունը, բայց միևնույն ժամանակ նա պետք է կարողանա լինել վճռական և հաստատակամ, ինչպես նաև պետք է ունենա առաջ գնալու, անընդհատ կատարելագործվելու անսպառ ձգտում: Բժշկի մասնագիտության առանձնահատկություններից է նաև մարդկային ճիշտ հարաբերությունների ձևավորումը: Բժիշկը գործ ունի հասարակության ամենազգայուն խմբի հետ: Առաջին իսկ պահից անհրաժեշտ է հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերել: Մնալով բժշկի համար սահմանված հարթակում` նա պետք է կարողանա գերակա դարձնել վստահության և հոգատարության մթնոլորտը: Հայրս` Ա. Մալայանը, դիպուկ է բնութագրում բժշկությունը` այն համարելով զսպանակաձև զարգացող մասնագիտություն, որի յուրաքանչյուր շրջան հենված է նախորդին. եթե բժիշկը չկարողանա նախորդ ճիշտ կամ սխալ քայլերից հետևություններ կատարել` նա հաջողության հասնել չի կարող: Բժիշկը պետք է լինի հնարավորինս անկողմնակալ, հասկանա և ընդունի իր կատարած սխալները: Ինքնաքննադատությունը, ինչպես յուրաքանչյուր մասնագիտության, այնպես էլ մարդկային հարաբերությունների ձևավորման ու հաստատման գլխավոր պայմանն է: Միայն այս դեպքում կարելի է զարգացող ընթացք և հաստատուն արդյունք ակնկալել:

- Աչքն այն քիչ օրգաններից է, որը կապված է մեր հուզական աշխարհին և ունի իր միստիկան: Ըստ էության ուսումնասիրելով այն' որն է աչքի միստիկան և արդյոք աչքերը կարելի է համարել ներքին և արտաքին աշխարհի միջնորդ:
- Աչքի միստիկան անմեկնելի է: Չտեսնող մարդու հայացքը խամրած է, խիստ արտահայտված են վախի ու տագնապի զգացողությունները: Հաճախ ականատես
եմ լինում' ինչպես է տեսողական խնդիրներ ունեցող մարդը վիրահատությունից կամ բուժման ընթացքից հետո գլխիվայր փոխվում. հայացքը, շարժումները և նույնիսկ ձայնն այլևս նախկինը չեն: Թերևս սրանով է հաստատվում ու ապացուցվում աչքի՝ ներքին և արտաքին աշխարհների միջնորդ լինելը:

- Մարդու, հասարակության և բնության հետ երկխոսությունը երբեմն վերածվում է լռության, այլ կերպ՝ խաղաղության: Ակտիվ երկխոսությունից մինչև ներդաշնակություն տանող ուղին Ձեզ համար ինչն է:
- Մարդը հոգեպես հանգիստ և խաղաղ է, երբ չունի մտատանջող խնդիրներ, ներդաշնակ է իր մտքերի ու խղճի հետ: Նա կարող է ֆիզիկապես շատ ծանրաբեռնված լինել, բայց ունենա ներքին խաղաղություն և հակառակը: Ակտիվ երկխոսությունից հետո միշտ չէ, որ հնարավոր է գտնել ներդաշնակության տանող ուղի: Հաճախ խնդիրներն այնքան բազմաթիվ են, որ համբերատարությամբ դրանք հաղթահարելուց բացի ուրիշ ոչինչ չես կարող անել: Սեփական ուժերին վստահելն ու հաստատակամությամբ առաջ ընթանալը ներդաշնակության որոնման ճանապարհին էական խթան կարող են դառնալ:

- Նպատակները երբեմն փոքրիկ տարածություն են թողնում երազանքների համար: Կան նպատակներից անդին թաքնված երազանքներ:
- Ինչպես յուրաքանչյուր մայր՝ իմ բոլոր երազանքները կապված են դստերս հետ: Ես երազում եմ նրան երջանիկ, առողջ ու հաջողակ տեսնել:

- Աշխարհի պատկերը կլիներ ոչ ամբողջական առանց...
- Աշխարհի պատկերը ներդաշնակ է իր ամբողջության մեջ, յուրաքանչյուր մասնիկի բացակայությունը խաթարում է իրական պատկերը: Ինձ համար այդ պատկերը ամբողջական է դառնում իմ հարազատներին երջանիկ ու առողջ տեսնելով:

- Աչքերը ոչ միայն հոգու հայելին է, այլև...
- Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting