Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Ելենա Մալայանը ներկայացրեց կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկման արդի տեխնոլոգիաների արդյունավետությունը

 

Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները բարձր արդյունավետությամբ հասանելի են Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Ելենա Մալայանն այս թեմայով դեկտեմբերի 20-ին անցկացրեց կլոր սեղան, որի ընթացքում առաջնային օղակի մասնագետները ստացան հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ելենա Մալայանի խոսքով՝ բուժման տարբերակներն ընտրվում են երկարատև հետազոտություններից ու հիվանդի հետ համաձայնության գալուց հետո: Ներդրված տխնոլոգիաների արդյունավետությունը շատ բարձր է: Լայնորեն կիրառվում են տեսողության լազերային շտկման` ՖՌԿ, LASIK, FEMTO-LASIK ռեֆրակցիոն վիրաբուժության եղանակները: «Այն հիվանդությունները, որոնք տարիներ առաջ հնարավոր չէր շտկել, այսօր տեխնոլոգիաների շնորհիվ արդյունքները տեսանելի են: Եթե ՖՌԿ-ն ու LASIK-ը կիրառվում են ոչ բոլոր դեպքերում, ապա FEMTO-LASIK-ը կարելի է՝ ցանկացած խնդրի դեպքում, քանի որ վերջինս հնարավորություն է տալիս շտկել բարդացած դեպքերը», - ընդգծեց նա:

Ակնաբույժ Աստղիկ Սարգսյանը նշեց, որ այս հանդիպման գլխավոր նպատակն առաջատար վիրաբույժի՝ Ելենա Մալայանի և առաջինային օղակի ակնաբույժների միջև համագործակցության ամրապնդումն է: «Շատ կարևոր է, որ պոլիկլինիկաների ու շրջանների ակնաբույժները, ովքեր ունեն ռեֆրակցիայի շեղումներով հիվանդների մեծ հոսք, լիարժք իրազեկված լինեն ժամանակակից մեթոդների, բարդությունների վերաբերյալ: Նրանք պետք է կարողանան ճիշտ ուղղորդել հիվանդներին՝ բացատրելով ռեֆրակցիոն անոմալիաների բուժման եղանակները՝ տալով ընտրության հնարավորություն: Սխալ է որոշում կայացնել հիվանդի փոխարեն», - նշեց ակնաբույժը:

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ակնաբույժ Նառա Գաբոյանը կարևորեց առաջնային և երկրորդային օղակի կապի ապահովումը: Այսպիսի քննարկումները թույլ են տալիս ստանալ տեղեկտավություն Հայաստանում առկա տեխնոլոգիաների ու հնարավորությունների մասին: «Վիրաբույժի հետ անհատական շուփումն ավելի արդյունավետ է, քան, երբ այն տեղի է ունենում հիվանդի միջոցով: Աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվում, որոնց պատասխանը կարելի է ստանալ նման հանդիպումների ժամանակ», - նշեց բժշկուհին:

Ելենա Մալայանի խոսքով՝ ակնոց կամ լինզա կրելն անհարմարություն է առաջացնում հատկապես երիտասարդների մոտ, քանի որ նրանք այսօր ապրում են բավականին ակտիվ կյանքով՝ համակարգչից օգտվելու, ավտոմեքենա վարելու, սպորտով զբաղվելու տեսանկյունից:

Ակնաբույժը հանդիպման ընթացքում ներկայացրեց ու պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին՝ կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկման՝ ՖՌԿ, LASIK, FEMTO-LASIK տեխնոլոգիաների մասին:

«Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները» թեմայով կլոր սեղանն անց է կացվում երրորդ անգամ:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85

Читать так же по темам:

Լազերային վիրաբուժություն
• Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներ• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• FEMTO LASIK Ռեֆրակցիոն Միջամտության Արդյունավետությունը ըստ Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի Ռեֆրակցիոն Վիրաբուժության Բաժանմունքի• Միակը Հայաստանում․ Տեսողության շտկում բացառիկ ամերիկյան «ALCON» ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերի միջոցով• Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում• Հարցազրույց Ե. Ա. Մալայանի հետ՝ աստիգմատիզմ, կարճատեսություն և հեռատեսություն թեմաներով• Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK• Կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժում LASIK մեթոդով
Գլխավոր
• Ս.Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎ. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՐԵՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը:• ՀՀ ակնաբույժների ասոցացիայի հանդիսավոր նիստ• Կեռատոկոնուսի բուժման մեթոդները Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական Կենտրոնում• Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներ• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Կեռատոկոնուսի ժամանակ եղջրաթաղանթի օղակների (rings) պատվաստում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Միակը Հայաստանում․ Տեսողության շտկում բացառիկ ամերիկյան «ALCON» ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերի միջոցով
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting