Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Կեռատոկոնուսի բուժման մեթոդները Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական Կենտրոնում

30 հունվարի 2018 | Կեռատոկոնուս | Цитата
 

Կեռատոկոնուսը դասվում է եղջերաթաղանթի ոչ բորբոքային, որպես օրենք, երկկողմանի, զարգացող հիվանդությունների շարքին: Ախտաբանությունը բնութագրվում է եղջերաթաղանթի բարակեցմամբ, որի հետևանքով այն ձեռք է բերում կոնուսի ձև, փոխարեն նորմալ` սֆերիկի։ Կեռատոկոնուսը շատ տարածված է Հայաստանում։ Հիմնական գանգատներն են կարճատեսությունը և աստիգմատիզմը։

Կեռատոկոնուսի բուժումն և կորեկցիան կախված է հիվանդության ծանրության աստիճանից։ Դրանք են քրոսլինքինգը, ներստրոմալ օղակների տեղադրումը (կերարինգ) և կերատոպլաստիկան։

Քրոսլինքինգի ժամանակ Րիբոֆլամին նյութի (վիտ.B2) և ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո կատարվում է եղջերաթաղանթի հաստացում և պնդացում։

Քրոսլինքինգի գլխավոր նպատակը կերատոկոնուսի աճի կանգնեցումն ու դանդաղումն է։

Բուժման այս մեթոդը իրականացվում է Ս.Վ.Մալայանի անվան կենտրոնում արդեն իսկ 9 տարի։

Ներստրոմալ օղակները` փոքր կիսակլոր էլեմենտներ են` պատրաստված իներտ նյութից։

Օղակները ներդրվում են եղջերաթաղանթի խորը շերտերի մեջ, օպտիկական գոտու կենտրոնական հատվածում։ Դրանք փոխում են եղջերաթաղանթի մակերեսը, նրա ռեֆրակցիան, որի հետևանքով կատարվում է աստիգմատիզմի կոմպենսացիա և տեսողության լավացում։ Ներստրոմալ օղակները կայուն կանխում են կեռատոկոնուսի զարգացումը 6-ից մինչև 60 ամիս։ Այսպիսի օղակները կարող են ծառայել երկար տարիներ և անհրաժեշտության դեպքում կարելի է փոխել իրենց քանակը, տեղակայումը և դիամետրը։

Իմպլանտացիան կատարվում է ամբուլատոր պայմաններում, առանց հոսպիտալիզացիայի, տեղային անզգայացման տակ։ Ժամանակի առումով տևում է 20-ից 30 րոպե։ Օղակների ապացուցել է իր անվտանգությունը և արդյունավետությունը։ Այս մեթոդը մեր Կենտրունում իրականացվում է արդեն 3 տարի։

Կեռատոպլաստիկա եղջերաթաղանթի փոխպատվաստումը հանդիսանում է բուժման մեթոդ կեռատոկոնուսի ուշ փուլերի բուժման մեթոդ։ Եղջերաթաղանթի փոխպատվաստումը կատարվում է միայն մեր կենտրոնում 1985թ-ից, առաջին նման վիրահատությունը կատարել է պրոֆեսսոր Ա.Ս.Մալայանը և տեսողության սրությունը հիվանդի մոտ վերկանգնվել է 100%-ով։



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting