Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Ի՞նչ է կատարակտան

27 հոկտեմբերի 2014 | Կատարախտ | Цитата

Կատարակտան համարվում է աշխարհի ամենատարածված աչքի հիվանդություններից մեկը: Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպչության տվյալների՝ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում են ավելի քան 17 միլիոն մարդ:

Ի՞նչ է կատարակտան

Կատարակտան աչքի հիվանդություն է, որն արտահայտվում է ոսպնյակի ամբողջական կամ մասնակի պղտորումով, տեսողության սրության խանգարումով՝ ընդհուպ մինչև կուրություն:

Տարբերում են բնածին և ձեռքբերովի կատարակտաներ

Բնածին կատարակտան հանդիպում է 10.000-ից մեկ նորածնի մոտ: Բնածինի պատճառ կարող են հանդիսանալ՝ ներարգանդային ինֆեկցիան հղիության ընթացքում, մոր կողմից օգտագործված ալկոհոլը, ծխախոտը, թմրադեղերը և մի շարք ժառանգաբար անցնող հիվանդություններ:

Ձեռքբերովի կատարակտան առաջանում է հետևյալ պատճառներից.

  • Տարիքային փոփոխություններ
  • Ոսպնյակում արտաքին կամ ներքին անբարենպաստ գործոնների ազդեցությունը /բարձր կամ ցածր ջերմություն, ագրեսիվ գազեր և հեղուկներ, թույներ, դեղամիջոցներ, էլեկտրամագնիսական ալիքներ և այլն/:
  • Աչքի վնասվածքներ
  • Մի շարք հիվանդություններ /շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ռևմատիկ արթրիտ և այլն/:
  • Օրգանիզմի իմունային համակարգի տարբեր խանգարումներ
  • Հորմոնային դեղամիջոցների երկարատև օգտագործում
  • Ժառանգական նախատրամադրվածություն

Ձռքբերովի կատարակտաների մեծ մասը կազմում են ծերունական կատարակտաները: Միևնույն ժամանակ վերջին տարիներին աշխարհում նկատվում է այդ հիվանդության «երիտասարդացման» տենդենցը:

Կատարակտայի ի հայտ գալու նշանները և ընթացքը

Կատարակտան ըստ ընթացքի լինում է սկսվող, ոչ հասուն և հասուն:
Հիվանդության սկզբնական նշաններն են երկտեսություն, պատկերների ընդարձակում, աչքերի առաջ կետերի ի հայտ գալը, տեսանելի պատկերների երեանգավորում, կարդալու ընթացքում դժվարություններ, որոնք կապված են տառերի միջև ընկած հեռավորության և ընդհանուր ֆոնի հետ:

Սկսվող կատարակտայի փուլում տեսողության սրությունը չի նվազում: Այն կարող է տևել 1-3 կամ 10-15 տարի: Ոչ հասուն կատարակտայի փուլում դիտվում է տեսողության սրության նվազում, հասուն կատարակտայի փուլում՝ առարկայական տեսողության բացակայություն՝ պահպանելով լուսազգացողություն:

Կատարակտայի բուժումը

Հայտնի է կատարակտայի բուժման 2 մոտեցում՝ դեղորայքային և վիրահատական: Դեղորայքային բուժումը իրականացվում է կատարակտայի զարգացման փուլում՝ ոսպնյակի արագ պղտորումը կանխելու նպատակով: Աչքի կաթիլների օգտագործումը կօգնի կանխել կատարակտայի հետագա զարգացումը, բայց լիովին բուժմանը չի օգնի: Դեղորայքային բուժման արդյունավետությունն ավելի բարձր է վաղ փուլում, երկարատև կաթիլների օգտագործման դեպքում: Նրանք տարբերակվում են իրենց արդյունավետությամբ, արժեքով և ուրիշ չափանիշներով: Յուրաքանչյուր ընտրության դեպքում պետք է խորհրդակցել բժիշկ ակնաբույժի հետ:
Կատարակտայի բուժման հիմնական մեթոդը պղտորված ոսպնյակի վիրաբուժական հեռացումն է, հեռացումը հնարավոր է ամբողջովին՝ պատիճով: Կատարակտայի հեռացման այսպիսի մեթոդը կոչվում է ներպատիճային և վերջին տասնամյակում քիչ է օգտագործվում: Կատարակտայի հեռացման ամենատարածված մեթոդն է արտապատիճայինը: Նրա իմաստը կայանում է ոսպնյակի նյութի հեռացման մեջ, միևնույն ժամանակ ոսպնյակի պատիճը մնում է անվնաս: Բայց վերջին տարիներին ամբողջ աշխարհում բժշկական գիտության և տեխնիկայի զարգացման հետ կատարակտայի հեռացման հիմնական միջոցը դարձել է Ֆակոէմուլսիֆիկացիան՝ ոսպնյակի հեռացումը ուլտրաձայանին հեղուկի մանրացման ճանապարհով: Այսպիսի վիրահատության առավելությունը ակնհայտ է: Ժամանակակից սարքավորումների կիրառումը թույլ է տալիս վիրահատությունը կատարել 3,2 մմ չափով կտրվածքի միջոցով: Այդպիսի կտրվածքների դեպքում կա՛մ ընդհանրապես կարեր չեն դրվում, կա՛մ էլ դրվում են քիչ քանակությամբ:

Կատարակտայի հեռացումից հետո ոսպնյակի պարկի մեջ տեղադրվում է արհեստական ոսպնյակ՝ այսպես կոչված ներակնային ոսպնյակ /IOL/: IOL-ները լինում են փափուկ և կոշտ: Կոշտերը պատրաստվում են պլաստմասայից: Այս դեպքում ոսպնյակի ներդրման համար պահանջվում է ավելի մեծ կտրվածք՝ 5,5-6,5 մմ: «Ճկուն» ինտրաօկուլյար լինզաները ձեռք են բերում ավելի մեծ ճանաչում, նրանց կարելի է կռել խողովակի նման և հատուկ սարքերի միջոցով տեղադրել աչքի մեջ առանց կտրվածքի ավելացման: Լինզաների որոշ տեսակներ իրենց մեջ պարունակում են դեղին ֆիլտր աչքի պաշտպանության համար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք առկա են արհեստական և բնական լույսի մեջ և վերջին հետազոտությունների արդյունքներով կարող են առաջացնել ցանցի ախտահարում բացի այդ ներկա ժամանակում մշակվում են լինզաներ հատուկ ռեֆրակցիոն ցանցերով, որոնք թույլ են տալիս հիվանդին վիրահատությունից հետո ինչպես մոտիկը, այնպես էլ հեռուն առանց ակնոցի լավ տեսնել:

Վիրաբուժական բուժման մեթոդի ընտրությունը կախված է ոսպնյակի կորիզի կարծրությունից և հիվանդի տարիքից: Ինչքան ոսպնյակը կարծր է և հիվանդը ծեր է, այնքան դժվար է օգտագործել ուլտրաձայնը ոսպնյակի կորիզի մանրացման համար: Ինչ տեսակ վիրահատություն է ցուցված յուրաքանչյուր հիվանդին, որոշում է բժիշկ-ակնաբույժը:

Վերջին տարիներին ակնաբույժները չեն սպասում կատարակտայի լիովին «հասունացմանը», ինչպես դա նախկինում էր: Ավելի հեշտ և անվտանգ է հեռացնել չհասունացած կատարակտը, քանի դեռ ոսպնյակը փափուկ է: Կատարակտայի հեռացման ցուցմունքը՝ տեսողության սրության նվազումն է, որը բերում է աշխատունակության սահմանափակմանը կամ սովորական կյանքի դիսկոմֆերտի: Հետվիրահատական բարդությունները առաջանում են շատ հազվադեպ և լուրջ վտանգ չեն ներկայացնում: Կատարակտայի հեռացումը նաև անվանում են վիրաբուժության մարգարիտ: Հաճախ կույր մարդը վիրահատությունից հետո դառնում է տեսնող:

Կատարակտայի պրոֆիլակտիկան

Պրոֆիլակտիկ պրոգրեսիվող զարգացման միջոցներից է համարվում՝ վատ սովորություններից հետ կանգնելը, մարմնի զանգվածի կարգավորումը, վառ արևային լույսի տակ լինելու սահմանափակումը, արևային ակնոցների կրումը, կենցաղի անվտանգության հետևումը, սննդի մեջ բավականաչափ թարմ մթերքների, վիտամինների օգտագործումը, այսինքն առողջ ապրելակերպի վարումը:

* Եվ հիշե՛ք աչքի տեսողության նվազման դեպքում ժամանակակից բժշկին դիմելը կօգնի խուսափել բարդություններից և երկար պահպանել լավ տեսողությունը:



Tel: +374 10 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting