Կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժում LASIK մեթոդով
Հիվանդների նախնական ամբողջական հետազոտությունները կատարվում են մեկ օրվա ընթացքում «ALCON» ֆիրմայի նորոգույն սարքավորումներով բարձրակարգ մասնագետների կողմից: Տվյալ սարքավորումը եզակի է հանրապետությունում և արտադրված է 2011թ.-ին:
Ներկա դրությամբ տվյալ սարքով վիրահատված են հարյուրավոր հիվանդներ և արդյունավետությունը հասնում է մինջև 100%-ի:
LASIK-ը տեսողության շտկման կապակցությամբ առավել հաճախ արվող վիրահատությունն է:Ամենից հաճախ այս վիրահատությունն արվում է կարճատեսության դեպքում , սակայն առավել արդյունավետ է նաև աստիգմատիզմի և հեռատեսության ժամանակ: LASIK-ը լինելով տեսողության շտկման ամենաժամանակակից եղանակը, իրենից ներկայացնում է միկրովիրաբուժության և էքսիմեր լազերային տեխնոլոգիաների յուրահատուկ համակցություն: Այն «ԱՄԵՆԱԽՆԱՅՈՂ» և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ եղանակն է, որի դեպքում պահպանվում է եղջրենու շերտերի անատոմիան:
LASIK-ը գործնականորեն չունի որևէ սահմանափակում' ցանկացած աստճանի ռեֆրակցիայի և աստիգմատիզմի շեղումների շտկման համար
Ինչու՞մ է LASIK-ի հանրահայտության պատճառը: Այն ունի որոշակի առավելություններ տեսողության լազերային մյուս վիրահատւթյունների եղանակների համեմատ.
1. Կարելի է դուրս գալ աշխատանքի վիրահատության հաջորդ օրն իսկ և սկսել վարել սովորական կենսակերպ:
2. Կարճագույն վերականգնողական շրջան /շտկումից մի քանի ժամ անց վերականգնվում է լավ տեսողությունը/:
3. Բուժման ընթացքում չեն վնասվում եղջրենու մակերեսային շերտերը:
4. LASIK-ի ընթացքում կիրառվում է տեղային կաթիլային անզգայացում, որը հեշտ է տարվում հիվանդի կողմից:
5. Հետվիրահատական շրջանի անցավ լինելը:
6. Եղջրենու հետվիրահատական պղտորման բացակայություն:
7. LASIK եղականի անվտանգության բարձր մակարդակը և վերջին սերնդի լազերայինսարքավուրումներ արդեն մեր կենտրոնում:
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն – տեսողության վերականգնում միայն նորագույն սարքավորումներով: