Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK

27 հոկտեմբերի 2014 | Լազերային վիրաբուժություն | Цитата

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 11-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 5000 լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK /:

2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային բուժման” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է տեսողության լազերային շտկում LASIK եղանակով: Վերջինս ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակ է, որի առավելությունը բարձր արդյունավետությունն ու բարենպաստ հետվիրհատական շրջանն են:

2014 թ.-ի մարտից Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդի ներդրումը կարևորվում է նրանով, որ նրանից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները: Նաև շնորհիվ այս մեթոդի՝ հնարավոր դարձավ ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կեռատոկոնուսի ժամանակ:

Պահպանելով LASIK եղանակով տեսողության շտկման բոլոր առավելությունները՝ Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ: Ֆեմտո-LASIK-ի դեպքում եղջրենու մակերեսային շերտից լաթի ձևավորումը կատարվում է ոչ թե կտրվածքի միջոցով, այլ լազերային ճառագայթի՝ առանց մեխանիկական ներգործության:

Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում

FS200 Wave Light (Femtosecond Laser) Ֆեմտովայրկյանային լազերը թույլ է տալիս ընդամենը վայրկյանի ընթացքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածաբանությամբ: Ի տարբերություն մյուս մոդելների, այս լազերը հնարավորություն ունի մի քանի միկրոնի ճշտությամբ ֆոկուսավորել եղջրենին ցանկացած խորության վրա: Շուկայում ներկայացված բոլոր ֆեմտովայրկյանային լազերների համեմատ՝ այն պահանջում է լաթի ձևավորման ամենակարճ ժամանակահատվածը:

FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է մեր կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ: FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերի օգտագործման ժամանակ եղջրենու լաթի եզրերը ձևավորվում են սուր անկյան տակ, ինչը թույլ է տալիս ավելի կրճատել վերականգնման շրջանը և խուսափել բարդությունների առաջացումից:

Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:

Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են.

Բարձր արդյունավետություն. ֆեմտո-LASIK եղանակով լազերային շտկումն անցավ միջամտություն է, որը թույլ է տալիս կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և կարճագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերել լավագույն տեսողություն:

Ֆեմտո-LASIK լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:

Տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում:
Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածք չի արվում:
Եղջրենու լաթը ձևավորվում է ընդամենը վայրկյանում:
Հնարավոր է դարձել բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելը:

Կիրառման լայն շրջանակ:
Թույլ է տալիս ապահովել լավ տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ,գիշեր, անձրև կամ մառախուղ/:
Եղջրենու լաթի անհատականացում:

Կենտրոնի բժիշկերը հետևում են ակնաբուժության վերջին նվաճումներին՝ պարբերաբար գործի դնելով նորանոր բուժման եղանակներ և օգնելով առավել մեծ խումբ հիվանդների ձեռք բերել գերազանց տեսողություն:

Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնը կանգ չի առնում ձեռք բերածով, այլ քայլում է առաջ՝ անընդմեջ ներդնելով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները:

Ֆեմտո-LASIK եղանակը արագություն է,երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն:



Tel: +374 10 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting