Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK
«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահ

12.12.12 թ.ից Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում գործում է ամեիկյան Alcon ընկերության արտադրության “Allegro Oculyzer” աբերոմետրիկ վերլուծության եռաչափ համակարգը

27 հոկտեմբերի 2014 | Սարքավորումներ | Цитата

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնի (ԱԿ) “Նորագույն ախտորոշման և լազերային բուժման” բաժանմունքի տեխնիկական սպառազինումը հերթական անգամ թարմացվեց արդի նորագույն սարքավորումներով “Վարդանյաններ” հիմնադրամի աջակցությամբ:


Նոր ձեռքբերումներից ամենանշանակալին ամեիկյան Alcon ընկերության արտադրության «Allegro Oculyzer» աբերոմետրիկ վերլուծության եռաչափ համակարգն է, ինչը ստույգ տեղեկություն է տալիս եղջրենու առաջային և հետին մակերեսների, առաջային խցիկի և ոսպնյակի մասին: Վերջինս եղջրենու կառուցվացքի հետազոտման ամենաժամանակակից սարքավորումն է, որը թույլ է տալիս աննախադեպ հնարավորություն' իրագործել LASIK վիրահատությունը հիվանդի եղջրենու ձևի անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով:

Եռաչափ վերլուծության վրա հիմնված պտտվող չափիչ տեսախցիկի միջոցով ձևավորվում է աչքի կենտրոնի կետային մոդելը (մատրիցան): Աչքի պատկերը ստացվում է մինչև 2 վրկ ժամանակահատվածում: “Allegro Oculuzer”-ը իրականացնում է չափումը և վերլուծությունը 25000-50000 կետերում, ինչը երաշխավորում է աչքի առաջային հատվածի եռաչափ մոդելի ճշգրիտ պատկերը: 

   
Allegro Oculyzer

«Allegro Oculyzer»-ը թույլ է տալիս իրականացնել.

  • Աչքի առաջային հատվածի լայն շարք հիվանդությունների ախտորոշում:
  • Եղջրենու տարբեր վնասվածքների և հիվանդությունների՝ այդ թվում և կերատո-կոնուսի (նրա զարգացման ամենավաղ շրջանի ,որ երևում է դեռ միայն եղջրենու հետին մակերեսից, գրանցման աննախադեպ հնարավորություն,) ախտորորշում և մոնիտորինգ: Դա շատ կարևոր է, քանի որ կերատոկոնուսը աշխարհագրական ախտահարում է Հայաստանի համար:
  • Եղջրենու վրա իրագործվող վիրահատությունների մինչվիրահատական ամբող-ջական հետազոտությունը (ռեֆրակցիոն վիրահատություն /կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի լազերային շտկում/, անհատականացված աբլյացիա' լազերային շտկում հիվանդի եղջրենու ձևի անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով, վիրահատություններից հետո եղջրենու վիճակի հսկողություն)
  • Այնպիսի տարածված և վտանգավոր հիվանդության , ինչպիսին է գլաուկոման ախտորոշում և հսկողույուն
  • Կատարակտայի ախտորոշում և հսկողույուն
  • Ներակնային ճնշման ստացված արժեքների շտկում եղջրենու անհատական հատկություններց ելնելով
  • Ներակնային ոսպնյակների հաշվարկ LASIK տարած հիվանդների համար:

Վերոնշյալ ցանկը խոսում է սարքի բացառիկ բազմաբնույթ հնարավորությունների մասին:

WaveLight Oculyzer II սարքավորումը վիրաբույժին ընձեռում է նոր մակարդակի ախտորոշիչ տվյալներ:Այս կատարելագործված համակարգը նախատեսված է եղջրենու ամբողջական տոպոգրաֆիկ պատկերի ստացման, ողջ առաջային հատվածի երկրաչափական չափումների և վերլուծության համար: Այն ավելի անվնաս է դարձնում ռեֆրակցիոն վիրահատությունը:

Բարձր թողունակության տեսախցիկը, պտտվելով աչքի շուրջ, կատարում է չափում ավելի քան 25000 կետերում: Այդ տվյալների հիման վրա ստեղծվում է աչքի եռաչափ մոդել, որը պարունակում է ախտորոշիչ ինֆորմացիայի առավելագույն ծավալ:Այնուհետև այդ տվյալները փոխանցվում են WaveLight էքսիմեր լազերի համակարգ՝ տոպոգրաֆիկ տվյալների հիման վրա անհատականացված ռեֆրակցիոն շտկման համար:



Tel: +374 12 35 49 81, +374 10 35 92 85
  • Excimer laser in Corneal Surgery
  • Karl Zeiss
  • Medical University in Graz
  • Համազգային վստահություն
  • Федеральное агентство по высокотехнологичной медицинской помощи
  • 2012 Advanced Laser and Advanced Technology IOL Users Meeting